Մեր պատմությունը

Հաջողությունը պահանջվում է տքնաջան և հետևողական աշխատանք

«PASTRAMI»-ին մեր առաջին սենդվիչ և բուրգեր ռեստորանն է, որը գտնվում է Երևանի կենտրոնում:

Մենք գիտակցում ենք, որ մեր ընկերության հաջողությունը մեր տքնաջան աշխատանքի արդյունքն է: Մեր ունեցած հետաքրքրությունը և մեծ ցանկությունը զբաղվելու սիրելի գործով, մեր համառությունն ու վստահությունը կօգնի հասնել մեր առջև դրված բորոլ նպատակներին:  Առաջին իսկ օրվանից որդեգրել ենք լավագույն սենդվիչներն ու բուրգերները պատրաստելու ուղին՝ օգտագործելով միայն բարձրորակ բաղադրիչներ:

Ավելի քան 2 տարի պայքարել ենք, որ ստանանք փասթրամի պատրաստելու լավագույն բաղադրատոմսը, այնուհետև հիմնելու արտադրական գործընթաց և պատրաստելու լավագույն փասթրամի սենդվիչները: Ընթացքը երկար էր, քանի որ իրականում շատ բարդ էր ստանալ համեղ փասթրամի պատրաստելու բաղադրատոմսը: Փասթրամի պատրաստելը պահանջում է 17 օր և մինչև վերջնական բաղադրատոմս ստանալը, յուրաքանչյուր փորձարկում տևում էր ավելի քան 17 օր: Ի դեպ փորձարկումների ընթացում օգտագործել ենք ավելի քան 300 կգ տավարի միս, մինչև ստացել ենք փասթրամիի կատարյալ բաղադրատոմսը:

Այժմ մեր հյուրերին առաջարկում ենք աշխարհահռչակ փասթրամի դելիկատես միսը, սենդվիչներ, որոնք պատրաստվում են փասթրամիով, բարձրորակ բուրգերներ, շատ համեղ պիցցաներ, սթեյքեր, աղցաններ և ավելին։

Մեր առաքելությունն է մատուցել համեղ ու բարձրորակ սնունդ՝ հաճելի միջավայրում:

Փասթրամիի մասին

Աշխարհահռչակ մսային դելիկատես

Փասթրամին հին եվրոպական ուտեստ է։ Հին հռոմեացիները Փասթրամի են անվանել որսի միսը, որը հնեցրել են հատուկ համեմունքներով, որպեսզի այն պահպանվի մինչև որսորդների տուն հասնելը։ 19-րդ դարում հրեաները, Ռումինիայից ԱՄՆ տեղափոխվելով, փասթրամի ուտեստը իրենց հետ տանում են ԱՄՆ, որտեղ այն շատ մեծ տարածում է ստանում, մասնավորապես Նյու Յորքում։

Մեզ մոտ Փասթրամին պատրաստվում է Աբերդին Անգուս տեսակի ցլի մարմարե մսից։ Մսի հնեցման գործընթացն ընդհանուր տևում է 17 օր: Սկզբում միսը մարինացվում է 17 տեսակի համեմունքներով, այնուհետև դանդաղ ծխեցվում է մեր փայտյա սմոքերում, ինչի համար օգտագործում ենք տարբեր տեսակի մրգատու ծառերի փայտեր, որոնք իրենց հերթին մսին փոխանցում են յուրահատուկ համ և հոտ: Այնուհետև, ծխեցրած միսը  դանդաղ եփվում է հատուկ տեխնոլոգիայով՝ պահպանելով մսի բոլոր առողջարար հատկությունները: Հենց այս բարդ ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքում է առաջանում Փասթրամին, որը ճանաչում է գտել ամբողջ աշխարհում որպես մսային դելիկատես։

Այսպիսով, եթե սիրում եք նուրբ միս և գնահատում եք բնական ծխեցրածի համը, ապա փասթրամին այն դելիկատեսն է, որը կդառնա Ձեր սիրած ուտեստներից մեկը:

Փուլդ փորքի մասին

Զգա՛ Տեխասի համերը

Փուլդ փորքը ԱՄՆ-ի հարավային նահանգներից դուրս եկած նուրբ և անուշաբույր միս է, որը պատրաստվում է խոզի մսից: Անմահական փուլդ փորք պատրաստելու համար անհրաժեշտ է առաջնային խոզը ծխեցնել բնական սմոքերում, այնուհետև դանդաղ եփել այնքան, մինչև միսը սկսի առանձնանալ իրարից: Այնուհետև ավելացվում է բարբեքյու սոուս` ծխեցված համն ամբողջական դարձնելու համար: Փուլդ փորք պատրաստվում է գզգզած խոզի միսը համադրելով բարբեքյու սոուսի և քոսլոու աղցանի հետ: Այն հանդիսանում է ԱՄՆ-ի ամենասիրված բուրգերներից մեկը

Մեր բուրգերների մասին

Թարմ և աննկարագրելի համեղ

Մենք պատրաստում ենք համեղ, յուրահատուկ և հեղինակային բուրգերներ: Նույնիսկ ամենաքմահաճ հյուրը կկարողանա գտնել իրեն գոհացնող տեսակ:

Ֆենոմենալ համեղ բուրգերներ պատրաստելու գաղտնի բաղադրիչն այն է, որ այդպիսի բաղադրիչ չկա: Մենք պարզապես օգտագործում ենք ՄԻԱՅՆ թարմ և բարձրորակ բաղադրիչներ: Մենք բուրգերները պատրաստում ենք միայն Աբերդին Անգուս տեսակի ցլի մարմարե մսից և բացառապես ոչինչ, բացի իրական մսից: Մենք կիրառում ենք «Never Frozen» մեթոդը, այսինքն միսը երբեք չենք սառեցնում: Մեր բուրգերները ՉԵՆ պարունակում որևէ տեսակի սննդային հավելումներ (հետևաբար չեն կարող համարվել անառողջ սնունդ): Մսի եփվածության աստիճանը պատրաստում ենք «Well Done», սակայն տեղում կարող եք փոխել նաև «Medium»-ի:

Եթե դուք իսկական բուրգերասեր եք, ապա դուք միանշանակ կսիրեք մեզ: